Մասկը գովաբանել է Թրամփին
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որում նա հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի մասին: Համապատասխան գրառումը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Մասկը նշել է, որ անհրաժեշտ է «գնահատել» Թրամփին, ով «հաջողությամբ մի քանի լուրջ հակամարտություն է լուծել ամբողջ աշխարհում»։
Հուլիսի 1-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի պայմաններին: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դա հնարավոր է դարձել իր ներկայացուցիչների շնորհիվ, ովքեր «երկարատև և արդյունավետ հանդիպում» են ունեցել Իսրայելի ղեկավարության հետ։
Նույն օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն և այնտեղ կհանդիպի Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)