Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու
Քաղաքական
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի´ հայրենակիցներ, կուսակցական գործընկերներ, առաջադրվել եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու:
Կառավարող թիմի վարչության անդամ լինելը Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնածս անվերապահ ծառայությունն էլ ավելի ամբողջական կդարձնի:
Սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը,
ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին»,- գրել է Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)