ԱՄՆ-ում կսկսեն չեղարկել ձեռք բերված քաղաքացիությունը
ԱՄՆ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քննարկում է լուրջ հանցագործություններ կատարած անձանց ԱՄՆ քաղաքացիությունից զրկելու հարցը, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով գլխավոր դատախազի տեղակալ Բրեթ Շումատեի՝ հունիսի 11-ի գրությանը։
Հեռուստաալիքը նշում է, որ Շումատեն ԱՄՆ դատախազներին լայն լիազորություններ է տալիս՝ որոշելու, թե երբ դիմել քաղաքացիությունից զրկելու համար՝ Թրամփի վարչակազմի քաղաքականության նպատակները առաջ մղելու համար։
Դատախազներին կոչ է արվում առաջնահերթություն տալ այն քաղաքացիներին վերաբերող գործերին, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։
«Հուշագրում նաև ասվում է, որ որոշ դեպքերում դատախազները պետք է ձգտեն ԱՄՆ քաղաքացիությունից զրկել խոշտանգումների, ռազմական հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց»,-նշում է հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)