ԵՄ ներկայացուցիչները Սլովակիայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 3-ին պատվիրակություն կուղարկի Սլովակիա՝ Բրատիսլավայի հետ բանակցելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ներդրման շուրջ։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրամիության դիվանագետին։
Նշվում է, որ Բրյուսելը ակնկալում է Բրատիսլավայի հետ համաձայնության գալ առաջիկա օրերին։
Սլովակիայի կառավարությունը, վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի գլխավորությամբ, մտահոգված է գազի տարանցման հետ կապված հնարավոր տնտեսական կորուստներով։ Հոդվածում նշվում է, որ հուլիսի 1-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ֆիկոն հայտարարել է, որ կարգելափակի պատժամիջոցների նոր փաթեթը՝ Ռուսաստանից հանրապետություն գազի ներմուծման դադարեցման հետևանքները նվազագույնի հասցնելու երաշխիքների բացակայության դեպքում։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)