Իրանի միջուկային օբյեկտները ԱՄՆ-ի հարվածներից լուրջ վնաս են կրել. Իրանի ԱԳ նախարար
Իրան
Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ամերիկյան հարվածներից: Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանում, որին հարվածել են ամերիկյան զինվորականները։ «Միևնույն ժամանակ, այս պահին հայտնի է, որ օբյեկտները լրջորեն և ծանր վնասվել են»,-ասել է դիվանագետը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում և վերլուծություն է անցկացնում, և զեկույցը կներկայացվի կառավարությանը։ «Վնասի չափի վերաբերյալ դեռևս ճշգրիտ տվյալներ չկան, անհրաժեշտ է սպասել գնահատականների, թե հնարավո՞ր է վերագործարկել միջուկային օբյեկտները, և արդյոք դրանք կվերագործարկվեն»,-հայտնել է նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան