Լեհաստանի նախագահը խոստովանել է տարաձայնությունները ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում
Քաղաքական
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Վարշավան և Վաշինգտոնը որոշ հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն Ուկրաինայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ հիմնական տարաձայնությունը վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Այո, երբեմն մեր շահերը չեն համընկնում, ինչպես հիմա Ուկրաինայի հարցում», — նշել է Դուդան։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելը ծառայում է Լեհաստանի շահերին, սակայն հասկացողությամբ է մոտենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այլընտրանքային դիրքորոշմանը, որն ուղղված է ԱՄՆ ազգային առաջնահերթություններին, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ պաշտոնաթող Դուդան Ուկրաինայի ղեկավարությանը խորհուրդ էր տվել համբերությամբ մոտենալ Լեհաստանում իշխանության փոխանցման գործընթացին՝ հիշեցնելով, որ նախագահի պաշտոնից աշխարհն այլ կերպ է երևում, քան նախընտրական քարոզարշավի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)