Քաղաքագետը բացատրել է՝ ինչու է Զելենսկին ցանկանում փոխել կառավարությունը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է աշխատանքից հեռացնել վարչապետ Դենիս Շմիգալին՝ իշխանությունը ավելի կենտրոնացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն «Взгляд»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ այդ որոշումը կարող է դժգոհություն առաջացնել ԱՄՆ-ում։
Սկաչկոյի խոսքով՝ պաշտոնական պատճառը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի որպես «տնտեսության փրկության» անհրաժեշտություն, սակայն իրականում խոսքը վերին իշխանության վերահսկողության վերաբաշխման մասին է։ Նա նշել է նաև, որ Զելենսկին ցանկանում է ազատվել Շմիգալից, որն ասոցացվում է օլիգարխ Ռինատ Ախմետովի հետ և համարվում է համեմատաբար չեզոք գործիչ։
Քաղաքագետը չի բացառում, որ նոր վարչապետ կարող է դառնալ ներկայիս առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Մամուլում արդեն շրջանառվում է կառավարության կազմի հնարավոր փոփոխության ամսաթիվը՝ հուլիսի 15-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)