Ուկրաինական հարվածից Բելգորոդի մարզում տուժել է յոթ մարդ
Քաղաքական
Բելգորոդի մարզի Յասնիե Զորի գյուղում Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հայտնել է մարզի գուբերնատոր Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ մեկ կին և չորս տղամարդ շտապ տեղափոխվել են Օկտյաբրսկիի շրջանային հիվանդանոց՝ բեկորային վնասվածքներով և ակուստիկ տրավմաներով։ Եվս երկու տղամարդ տեղափոխվել են Մայսկայայի ամբուլատորիա՝ բազմակի բեկորային վնասվածքներով, գրում է Лента.ру-ն։
Հարձակումը իրականացվել է տեղական գյուղատնտեսական ձեռնարկության ուղղությամբ։ Տեղեկություններ զոհերի մասին չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)