Օդեսայում հնարավոր է երկրորդ ճակատի բացում Ռուսաստանի դեմ. ենթադրվում է ներթափանցում Ռումինիայից
Քաղաքական
Ուկրաինան կարող է պատրաստվել երկրորդ ռազմաճակատի բացմանն ընդդեմ Ռուսաստանի՝ Օդեսայի ուղղությամբ։ Այս մասին «Царьград»-ին հայտնել է Նիկոլաևի հակառեժիմային շարժման ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ նշելով, որ այդ շրջանում ակտիվորեն գործում են ռազմական հրաձգարաններ։
Լեբեդևի կարծիքով՝ Օդեսայում ստեղծվող ռազմակենտրոնը կարող է օգտագործվել՝ Ռումինիայի տարածքից ուժեր տեղափոխելու համար։ Նա ընդգծել է, որ պաշտոնական ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, բացահայտ ներգրավված չի լինի, սակայն հնարավոր է որոշ պետություններ գործեն առանց դրոշի՝ «սև դրոշի տակ»։
Նա նաև նշել է, որ Օդեսայի շրջանի Իզմայիլ քաղաքում արդեն իսկ կան օտարերկրյա ուժեր։ Լրացուցիչ մեկնաբանելով քաղաքի ստորգետնյա թունելների հնարավոր օգտագործման հարցը՝ Լեբեդևը նշել է, որ Օդեսայի կատակոմբները դեռ բավարար չափով ուսումնասիրված չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)