«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ» Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ» 

ՀՌՀ-ն Հայաստանում հեռարձակվող ռուսական երկու ալիքներին մեղադրել է «թշնամանք հրահրելու» մեջ

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց ստորեւ ներկայացված հայտարարությունը:

2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք.  Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

Այսպես, Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ  ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց անցել է 4․5 տարի, սակայն մինչ այսօր մեր Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։

Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերընշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված  վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը  փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով:

Համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է հեռարձակման պետության տարածքում ազգային տոների և հիշատակի օրերի կանոնների հարգում։ Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը արգելվում է։ Այս դրույթը ևս խախտվել է  պայմանագրի կնքումից ի վեր։

Թվարկած այս և բազմաթիվ այլ պատճառներով է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց»  հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուց դարձել է լայն հասարակության քննարկման առարկա։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին շարունակում են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետության հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա։

Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ  հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար և հետևողականորեն դիմել է ՀՀ Կառավարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ներկայացնելով արձանագրված  խախտումները։  Առաջարկել ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ուղղված օտարերկրյա հեռարձակողների նկատմամբ կարգավորող մարմնի վերահսկողական լիազորությունները լիարժեք իրականացնելուն, ինչպես նաև կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ազգային Ժողով ներկայացվող ՀՌՀ տարեկան հաղորդումներում նույնպես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Կառուցողական երկխոսության միջոցով փորձել ենք լուծել հակասությունները ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:

Սակայն պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում  ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։

Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով
Ամենադիտված