Դուդան հայտարարեց՝ հենց Լեհաստանն է փրկել Ուկրաինային
Քաղաքական
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ուկրաինան մեծապես փրկվել է հենց Լեհաստանի շնորհիվ, քանի որ առաջինը ծանր ռազմական տեխնիկա ուղարկեց Կիևին։ Նա նշել է, որ Ուկրաինան «բառացիորեն աղաչում էր» իրենց՝ տրամադրել ՄԻԳ-29 կործանիչներ։
Դուդայի խոսքով՝ Վարշավան ցանկացել է համաձայնություն ստանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից՝ ինքնաթիռների առաքման համար, սակայն բախվել է ԱՄՆ-ի դիմադրությանը։ Նա նաև ընդգծել է, որ արևմտյան գործընկերները «հատուկ ճնշում են գործադրում Լեհաստանի վրա»՝ Ուկրաինային օգնությունը առավելագույնի հասցնելու համար։
Այս հայտարարությունն արվել է Onet պորտալին տված հարցազրույցում և շարունակում է Լեհաստանի ուղերձը՝ որպես տարածաշրջանում Ուկրաինայի առանցքային ռազմական աջակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)