Թրամփի նոր օրենսդրությունը կարող է միլիարդավոր վնասներ հասցնել Tesla-ին
ԱՄՆ
Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարկային օրենսդրական նախաձեռնությունը՝ One Big Beautiful Bill-ը, վտանգի տակ է դրել Tesla-ի միլիարդավոր դոլարների շահույթը։ Օրենքը չեղարկում է CAFE դաշնային կանոնակարգը, որով էլեկտրական մեքենաներ արտադրողներն օգուտ էին ստանում ավանդական ավտոարտադրողներից։ Միայն 2025-ի առաջին եռամսյակում այդ մեխանիզմով Tesla-ն վաստակել է $595 միլիոն։
2024-ին CAFE համակարգը ընկերությանը բերել էր $2.8 միլիարդ՝ կազմելով ընդհանուր շահույթի 39%-ը։ Առանց դրա, Tesla-ի բիզնեսը կդառնար վնասաբեր։ Ընկերության ներսից տեղեկացրել են, որ կարճաժամկետում հնարավոր է ինչ-որ գումար ստանալ, բայց երկարաժամկետ հեռանկարում շուկան կփլուզվի։
Թեպետ Իլոն Մասկը նախապես նվիրաբերել էր $250 միլիոն Թրամփի քարոզարշավին, նոր օրենսդրությունից հետո նրանց հարաբերությունները կտրուկ սրվել են։ Թրամփն անգամ ակնարկել է, որ կարող է «վերանայել» Մասկի միգրացիոն կարգավիճակը և դադարեցնել պետական աջակցությունը նրա նախագծերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)