Կիևում գրանցվել է պայթյուն՝ օդային տագնապի ազդանշանի ֆոնին
Քաղաքական
Ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Ըստ Ուկրաինայի թվային վերափոխման նախարարության ինտերակտիվ քարտեզի՝ դեպքի պահին Կիևի և հարակից տարածքներում հայտարարված էր օդային տագնապ։
Մինչ այդ հաղորդվել էր պայթյունի մասին Սումի քաղաքում, իսկ հուլիսի 3-ի երեկոյան՝ նաև Օդեսայում, որտեղ արձանագրվել էր բալիստիկ հրթիռների հարված։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Պոլտավայում վնասվել էր Տերիտորիալ հավաքագրման կենտրոնի շենքը, իսկ պայթյունից տուժել էին քաղաքացիական անձինք։ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությամբ՝ հարվածներն ուղղված են ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին, կապի և կառավարման օբյեկտներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)