Բալիից մեկնող ինքնաթիռում ուղևորներին ստիպել են օգտագործել շշեր՝ զուգարանների անսարքության պատճառով
Հասարակություն
Virgin Australia ավիաընկերության ուղևորները հայտնվել են ծայրահեղ անհարմար իրավիճակում՝ վեցժամյա թռիչքի ընթացքում Բալիից դեպի Բրիսբեն, երբ բոլոր երեք զուգարանները անսարք են դարձել։ Թռիչքի սկզբում խափանվել է մեկ զուգարան, իսկ թռիչքի կեսին դադարել են գործել նաև մյուս երկուսը։ Բորտուղեկցորդները ուղևորներին տեղեկացրել են, որ ստիպված կլինեն օգտագործել շշեր կամ դիմել արդեն լցված զուգարաններին։
Մի կին ուղևոր The Australian-ին պատմել է, որ մի տարեց կին չկարողացավ զսպվել և ստիպված էր հանդուրժել նվաստացում՝ ամաչելով բոլորի աչքի առաջ։ Թռիչքի վերջում սրահում տարածվել է տհաճ հոտ։
Virgin Australia-ն պաշտոնապես հաստատել է միջադեպը, ներողություն խնդրել և խոստացել է վերադարձնել ուղևորների տոմսերի արժեքը։ Ընկերությունը դեպքը որակել է որպես արտառոց տեխնիկական խնդիր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)