ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանումը
Հասարակություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արձանագրվում են դեպքեր, երբ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրերում, ինվոյսներում և բեռնափոխադրման փաստաթղթերում որպես ստացող կողմ նշվում են այնպիսի ընկերություններ, որոնք իրականում չեն հանդիսանում պատվիրատու կամ գտնվում են լուծարման փուլում, այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ-ը շեշտում է, որ նման գործողությունները հանգեցնում են ապրանքների ստվերային շրջանառության, խստացված հսկողության ԵԱՏՄ երկրների անցակետերում (օր.՝ Վերին Լարս) և կարող են առաջացնել ապրանքների վերադարձ կամ արգելապահում։
Կոմիտեն հորդորում է արտահանողներին բացառել ոչ իրական կողմերի անվամբ փաստաթղթերի կազմումից և գործարքների ձևակերպումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)