Սևանում գեղեցկության սրահ է այրվել
Հասարակություն
Օգոստոսի 30-ին, ժամը 16:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է գեղեցկության սրահ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել են երկաթե երեսպատումով վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն