Եվգենի Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է
Հասարակություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի վիճակը կտրուկ վատացել է սրտի խնդիրների սրման պատճառով: Shot Telegram ալիքի տեղեկություններով՝ 79-ամյա հումորիստը ստիպված է եղել դիմել շտապ բժշկական օգնության՝ բողոքելով կրծքավանդակի ուժեղ ցավից և շնչառական դժվարությունից:
Առողջական խնդիրներն առաջացել են քրոնիկ հիպերտոնիայի ֆոնին, որը արտիստի մոտ ախտորոշվել էր մի քանի տարի առաջ։ Բժիշկները, որոնք հետազոտել են Պետրոսյանին, խորհուրդ են տվել ամբողջությամբ բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և խուսափել սթրեսային իրավիճակներից, այդ թվում՝ բեմում ելույթներից:
Հայտնի ռուս հումորիստն ինքը դեռ չի մեկնաբանել իր ինքնազգացողության մասին մամուլի հաղորդագրությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)