Փաշինյանը Չինաստանում հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկնոջը դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար պարոն Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ պարոն Շենգ Մաոլին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ