Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել, 5 վիրավոր կա
Հասարակություն
Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Աղբյուր հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)