Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Վանաձորում
Հասարակություն
Քրեական ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:`Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)