Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին 

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույթ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին. Վեհափառի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։

Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։

Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։

Բարձր ենք գնահատում բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։

Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։

Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։

Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ: Թող Աստված պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս: Ամեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Ամենադիտված