Արցախը թոկ էր Հայաստանի վզին, որից պետք էր ազատվել. Շահրամանյան (տեսանյութ)
ՔաղաքականՑավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ, իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը. Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացմանը իր ելույթի խոսքում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք այսօր նրանց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Նման հուշակոթողը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, ՊԲ-ի պահեստի պայթյունի հետևանքով զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացած մեր շիրիմներին»,-ասաց ԱՀ նախագահը։
Նա կարծիք հայտնեց, որ «Արցախը համարվում էր թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն, որպեսզի պահեն Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»։
«Եռաբլուրում հանգչող հերոսներից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի, սակայն այսօր հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում»,–ասաց Արցախի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)