ԵՄ-ն ձգտում է փակել ռուսական գազի մատակարարման «բացերը»․ Bloomberg
Աշխարհ
Դանիան 2027 թվականի վերջից ցանկանում է պարտավորեցնել գազ ներկրողներին ապացուցել, որ այն ռուսական չէ։ Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Պարբերականը նշել է՝ դա հատկապես վերաբերում է գազին, որը մատակարարվում է «Թուրքական հոսքով»։ Կոպենհագենը նաև մտադիր է մինչև հոկտեմբեր համաձայնության հասնել Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումն արգելելու վերաբերյալ:
Հոդվածում ասվում է՝ ԵՄ երկրները ձգտում են փակել ռուսական գազի մատակարարման «բացերը»։ «ԵՄ-ն նախագահող Դանիան փոփոխություններ է առաջարկել, որոնք ներկրողներից կպահանջեն ապացույցներ ներկայացնել ազգային իշխանություններին, որ գազը Ռուսաստանում չի արտադրվել», - հայտնել է հեղինակը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի