Պուտինը խոստովանել է՝ հնարավոր է կոնսենսուս ապահովել Ուկրաինայի անվտանգության հարցում
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկումների արդյունքում հնարավոր է հասնել համաձայնության Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ՝ եթե ավարտվի ընթացիկ հակամարտությունը։ Այս մասին նա ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ թեման քննարկվել է նաև Ալյասկայի Անկորիջ քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում։
Պուտինի խոսքով՝ տարբեր սցենարներ քննարկվում են, որոնք կարող են ապահովել Կիևի անվտանգությունը առանց տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու։ Նա ընդգծել է, որ այս հարցում իրական հնարավորություն կա կոնսենսուսի հասնելու։
Միաժամանակ Ռուսաստանի նախագահը կրկին նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին դիտարկվում է որպես վտանգ Ռուսաստանի համար՝ ընդգծելով, որ դա կխախտի տարածաշրջանային անվտանգությունը, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)