Եղել են երկրներ, որոնք ցանկացել են վետո կիրառել Մինսկի խմբի լուծարման որոշման վրա. Գեղամ Ստեփանյան
Քաղաքական
Արցախցիների վերադարձի համատեքստում՝ ես ինձ համար հստակ ունեմ, այսպես ասած՝ պլան-մինիմում, և այդ պլան-մինիմումը այն է, որ ձևավորվի միջազգային հարթակ, որտեղ հնարավորություն ստեղծվի Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությամբ քննարկելու հարցերը։ Սա չկա։ Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ նաև երեկ պարզ դարձավ, որ լուծարվել է Մինսկի խումբը, որը թեև «դե-ֆակտո» արդեն երկար ժամանակ չէր գործում, բայց «դե-յուրե» հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ»։
Նրա խոսքով՝ պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ոչ միայն դիմել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նամակով, այլ նաև ինտենսիվ աշխատանք են տարել տարբեր պետությունների հետ, որ հանկարծ որևէ պետություն վետոյի իրավունք չունենա, այդ թվում՝ նաև Հայաստանը։ «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են երկրներ, որոնց հետ մեր աշխատանքի արդյունքում կարող էր վետո կիրառվել, բայց վերջին պահին չի եղել դա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)