Ֆրանսիայում հայտնել են ֆոն դեր Լեյենի ստացած ապտակի մասին
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ծրագրերի քննադատությունն ապտակ է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում։
«Գերմանացի նախարարը քննադատել է Ուրսուլային՝ Եվրոպական հրամանատարության ներքո Ռուսաստանին դիմակայելու համար տասնյակ հազարավոր զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու հայտարարության համար։ Սա իսկական ապտակ է Ուրսուլային», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Սեպտեմբերի 1-ին Պիստորիուսը հայտարարել էր՝ ԵՄ-ն լիազորություններ չունի ռազմական կոնտինգենտի տեղակայման հարցում, ուստի բանակցություններից առաջ նման հարցերի քննարկումն անընդունելի է: Der Spiegel-ի տվյալներով՝ Գերմանիայի պաշտպանության նախարարն ակնհայտորեն նյարդայնացած է եղել Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունների պատճառով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի