Ամիրյան փողոցում պայթյունի հետեւանքով տուժածների թիվն ավելացել է
Հասարակություն«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Նշենք, որ ևս մեկ քաղաքացի ստացել էր այրվածքներ։
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։
Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։
Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավտոմեքենայի պայթյունից տուժել է նաև 58 համարը սպասարկող ավտոբուսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)