Ռուսաստանն ու Իրանը ժամանակի ընթացքում կհասկանան, որ իրենց մտավախություններն անհիմն են․ Էրդողան
Քաղաքական
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը վերջապես կգտնի երկար սպասված խաղաղությունը։ Ես դա տեսա իմ ընկերոջ՝ պարոն Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ»։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Վաշինգտոնի համաձայնագիրը արագացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը.
«Ադրբեջանն ու Հայաստանը մեծապես հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին: Ես բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն: Նրանք նույն ուղղությամբ են նայում»:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցի վերաբերյալ որևէ խնդիր կամ տարաձայնություն չկա։
Նա նշել է, թե տարածաշրջանում կվերականգնվեն ճանապարհներն ու երկաթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը, և շատ ոլորտներ, մասնավորապես՝ առևտուրը, կշահեն։
«Ռուսաստանն ու Իրանը նույնպես ժամանակի ընթացքում կհասկանան, որ իրենց մտավախություններն անհիմն են», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)