Թրամփը պատրաստվում է «ցնցող» հայտարարության
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, որը վերաբերում է Պենտագոնին։ Այս մասին տեղեկացրել է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլայն Լևիթին։ Թրամփի ելույթը նախատեսված է Օվալաձև սենյակից՝ տեղական ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 21:00)։
Հայտարարության թեման նախապես չի բացահայտվել, սակայն լրագրողները այն բնութագրում են որպես «զգալի և սուր»։ Նշվում է, որ ելույթը կարող է ազդարարել փոփոխություններ ԱՄՆ պաշտպանության քաղաքականության մեջ։
Օգոստոսի 25-ին Տրամփը հայտարարել էր, որ կցանկանար վերադարձնել Պաշտպանության նախարարության հին անվանումը՝ «Պատերազմի նախարարություն», ընդգծելով, որ դա պետք է արտացոլի ԱՄՆ-ի ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)