Սուրեն Պապիկյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներին վերաբերող հարցեր
Քաղաքական
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի