«Նրա մեջ խաղաղության հույս տեսա». Էրդողան
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ տեսել է հույս Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության հաստատման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացը արագացել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո։
Էրդողանը ընդգծել է, որ երկու կողմերն էլ անցել են լուրջ փորձությունների միջով, սակայն այժմ շարժվում են նույն ուղղությամբ։ Նա նշել է, որ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «նույն ալիքի վրա են», և Թրամփի մասնակցությամբ քննարկված «Զանգեզուրի միջանցքի» հարցում էական տարաձայնություններ չկան։
Ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Տեսակապի ընթացքում, ըստ Էրդողանի, Ադրբեջանի նախագահը պահել է դրական ու բարեկամական տրամադրություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)