Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը), որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Ժողովից:
Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:
Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)