Թրամփի առողջական վիճակի շուրջ լուրերը թեժանում են․ շրջափակված հիվանդանոցը սրում է կասկածները
ԱՄՆ
Սոցիալական ցանց X-ի օգտատերերը նկատել են, որ Վաշինգտոնում գտնվող Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական հիվանդանոցի մուտքերն ու ճանապարհները փակվել են, ինչը, ըստ Metro-ի, կարող է վկայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական խնդիրների մասին։ Նույն հիվանդանոցում Թրամփը բուժվել էր կորոնավիրուսից 2020 թվականին։
Օգտատերերը տարածում են լուսանկարներ և հաղորդագրություններ, ըստ որոնց շտապօգնության բաժանմունքը գտնվում է պատրաստվածության բարձր մակարդակում։ Լուրերը գալիս են այն բանից հետո, երբ վերջերս համացանցում անգամ հայտնվեցին նախագահի մահվան մասին հերյուրանքներ, որոնք ավելի թեժացան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունից, թե պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը։
Թրամփը արդեն արձագանքել է խոսակցություններին՝ հայտարարելով, որ իրեն երբևէ այսքան լավ չի զգացել։ Մամուլում հայտնվեցին նաև լուսանկարներ, որտեղ նա պատրաստվում է խաղալ գոլֆ, սակայն հիվանդանոցի շուրջ անվտանգության ուժեղացված ներկայությունը շարունակում է հարցեր առաջացնել հանրության շրջանում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի