ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության տնօրենի հետ
Հասարակություն
«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել գերմանական հետազոտական կազմակերպություններից մեկի՝ «Բեռլինի եվրոպական ակադեմիայի» տնօրեն Քրիստիան Յոհանի հետ:
Կազմակերպությունը մասնագիտացված է երիտասարդ դիվանագետների, հանրային ծառայողների վերապատրաստման ու մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները քննարկելու շուրջ:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» ամենամյա համաժողովի վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկել ներգրավվածություն ունենալ գալիք տարիների համաժողովներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)