Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ռազմական շքերթը մարտահրավեր չի համարում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի մասնակցությամբ Չինաստանում անցկացվող ռազմական շքերթը մարտահրավեր չի համարում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողը Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե արդյոք նա Չինաստանում անցկացվող ռազմական շքերթը մարտահրավեր է համարում։
«Ոչ։ Չինաստանը մեր կարիքն ունի։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Սի Ծինփինի հետ։ Սակայն Չինաստանը մեզ հետ հարաբերությունների կարիքն ունի շատ ավելի, քան մենք նրանց հետ հարաբերությունների կարիքն ունենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)