Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Եվրոպան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը․ NYP
ԱՄՆ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ եվրոպական երկրները հրաժարվեն ռուսական նավթից և միանան Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ եվրոպական երկրները դադարեցնեն Ռուսաստանից նավթի գնումը և միանան այն պետությունների դեմ իր առաջարկած պատժամիջոցներին, որոնք շարունակում են դա անել», - նշում է հրատարակությունը։
Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ Եվրոպան «ուժեղացնի իր աջակցությունը Ուկրաինայի անվտանգությանը և բարգավաճմանը հակամարտությունից հետո», - նշում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։
Պաշտոնյան ընդգծել է, որ եվրոպացի գործընկերները «պետք է պատրաստ լինեն միանալ» ռուսական նավթի դեմ նոր պատժամիջոցներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)