Ամիրյան փողոցում պայթյունից տուժածներից երկուսը դուրս են գրվել
Հասարակություն
Ամիրյանում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա։ Այս մասին լրատվամիջոցներին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 14։43-ին, ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում մեքենա է պայթել, պայթյունը տեղի էր ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։
Պայթյունի հետևանքով վնասվել էին հարակից երեք մեքենաներ և թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտը. վնասվածքներ էին ստացել տրանսպորտում գտնվող ուղևորները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)