ԵՄ-ն քննարկում է միաձայնությունը չեղյալ հայտարարելու հնարավորությունը
Աշխարհ
Եվրամիությունը քննարկում է ընդլայնման որոշումների համար միաձայնության կանոնի չեղարկման հարցը՝ ուկրաինական հարցի վերաբերյալ Հունգարիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ ԵՄ մոտ տասը անդամ պետություն կողմ է ընթացակարգի փոփոխությանը, որպեսզի անդամակցության բանակցությունների նոր փուլերը սկսելու համար անհրաժեշտ լինի որակյալ մեծամասնություն, այլ ոչ թե բոլոր 27 պետությունների միաձայն որոշում: Նախաձեռնությունը նպատակ ունի հաղթահարել Բուդապեշտի կողմից Ուկրաինայի ինտեգրման գործընթացի արգելափակումը:
Օգոստոսի 31-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է արգելափակել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունների մեկնարկը: Նրա խոսքով՝ Բուդապեշտը կաշխատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության հասնելու և Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը վնասող պատժամիջոցներին դեմ լինելու համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի