Կոշ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի 3-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են նշված փողոցի 2-րդ նրբանցքի 3-րդ տանը կից տարածքում տեղադրված վագոն տնակում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան