Անցել են այլ մեխանիզմով Հայաստանը զավթելու հերթական ծրագրի իրականացմանը․ Արծվիկ Մինասյան
Քաղաքական
«Եթե ՀՀ իշխանությունների հռչակած խաղաղությունը բերել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են այդ վարքագիծը, նշանակում է, որ իրենց ասած խաղաղությունը կեղծ է, շինծու։ Դիմացի կողմը խաղաղության ակնկալիք չունի։ Հակառակը՝ նա անցել է այլ մեխանիզմով Հայաստանը զավթելու իր հերթական ծրագրի իրականացմանը»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ըստ լուրերի՝ Ադրբեջանում սկսել են բաժանել «Արևմտյան Ադրբեջան» տեղանունով անձնագրեր։
Նա վաշինգոտյան համաձայնագիրը բնութագրեց որպես «այլանդակություն»․ «Այդ փաստաթղթով ոչինչ չկա, անորոշություն է, այլանդակություն է, որ թողնված է թշնամական կողմի մեկնաբանմանը և այն մարդկանց, ովքեր որ ուզում են Հայաստանին ավելի շատ ճնշել։ Երբ որ փաստաթուղթ ես կազմում, որտեղ կարող են լինել բազմաթիվ մեկնաբանություններ, չես կարող բացառել թշնամական մեկնաբանությունը։ Հետևաբար՝ ո՞րն է քո առաջարկը, որ կանխես այդ թշնամական մեկնաբանությունը»,– ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2026 թվականին ընդդիմադիրներին ժողովուրդն ուղարկելու է քաղաքական աղբանոց, Մինասյանը նշեց․ «Իր մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման, և ես վստահ եմ՝ հենց ինքը և իր վա՜յ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկներում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)