Պուտինը ռազմական հանցագործ է․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մեր ժամանակների թերևս ամենավտանգավոր ռազմական հանցագործը»: Նրա խոսքերն է փոխանցում Deutsche Welle-ն:
«Նա ռազմական հանցագործ է», - հայտարարել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Մերցի խոսքով՝ ՌԴ նախագահն այժմ իր համար հիմքեր չի տեսնում հրադադար հաստատելու կամ առավել ևս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար:
«Մենք պետք է դրա համար հիմքեր ստեղծենք։ Ռազմական առումով դա դժվար կլինի, բայց տնտեսական առումով՝ միանգամայն հնարավոր։ Անհրաժեշտ է տնտեսապես «հյուծել» Ռուսաստանը։ Դա կարելի է անել, օրինակ, մաքսատուրքեր սահմանելով այն երկրների դեմ, որոնք շարունակում են առևտուրը ՌԴ-ի հետ» - ընդգծել է Մերցը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի