Պուտինն ու Ալիևը Պեկինում սահմանափակվեցին սառը ձեռքով
Քաղաքական
Պեկինում կայացած միջոցառման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն անցկացրել բովանդակալից զրույց։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ առաջնորդները պարզապես ողջունել են միմյանց ու սեղմել ձեռքերը։
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը եղել է բացառապես ձևական, առանց որևէ էական քննարկման։ Պեկինում Պուտինի և Ալիևի շփման վերաբերյալ հետաքրքրությունը մեծացել էր մամուլում տարածված մեկնաբանությունների ֆոնին։
Ավելի վաղ Ռուսաստանի Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը նշել էր, որ Պուտինի ձեռքի սեղմումը ցույց է տվել նրա «սառը վերաբերմունքը» Ադրբեջանի նախագահի հանդեպ։ Նրա խոսքով՝ ողջույնը եղել է խիստ պրոտոկոլային և զուսպ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)