Թրամփը հանձնարարել է Պենտագոնին պատրաստվել Ռուսաստանի և Չինաստանի զսպման քաղաքականությանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է մշակել ռազմավարություն՝ ուղղված Ռուսաստանի և Չինաստանի զսպմանը։ Պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ նախորդ վարչակազմի «թուլությունը» նպաստել է Մոսկվայի և Պեկինի մերձեցմանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը նպատակ ունի վերականգնել բանակի կարողությունները և ամերիկյան առաջնորդությունը։
Հեգսեթը պարզաբանել է, որ խոսքը ԱՄՆ-ի ռազմական պատրաստության մասին է, այլ ոչ թե ուղղակի հակամարտության նախապատրաստման։ Նրա խոսքով՝ ուժեղ պաշտպանունակությունը հենց այն գործիքն է, որը կանխում է պատերազմները և ապահովում անվտանգությունը։
Նախարարն ավելի վաղ ևս նշել էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում ռազմական բախում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ, ընդգծելով, որ ռազմական ցուցադրությունները չպետք է վերածվեն իրական հակամարտության, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)