Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, հանդիպումը կկայանա. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք չի բացառել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։
«Ես երբեք չեմ բացառել Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, բայց արդյո՞ք դրանում իմաստ կա։<...> Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպում կկայանա», — ասել է Ռուսաստանի նախագահը։
Ընդ որում, Ուկրաինայի իշխանությունները պետք է հանրաքվե անցկացնեն՝ տարածքային ցանկացած հարց լուծելու համար։ Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ուղղակիորեն չի կապում տարածքների հարցի հետ, ասել է Պուտինը։
«Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը, սակայն դա չպետք է անի Ռուսաստանի հաշվին»,– նշել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի