Սրտի առողջության գաղտնիքը՝ սեզոնային հատապտուղներում
Հասարակություն
Բժիշկ-դիետոլոգ Գալինա Վոլկովան նշել է, որ որոշ սեզոնային հատապտուղներ կարևոր են սրտի և անոթների առողջության համար։ Նրա խոսքով՝ հատկապես օգտակար են մոշը և ազնվամորին՝ հարուստ վիտամին C-ով ու հակաօքսիդանտներով, որոնք օգնում են ամրացնել անոթները և բարձրացնել իմունիտետը։
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև հապալասն ու կոկչին՝ տեսողության բարելավման համար, ինչպես նաև մուգ խաղողի տեսակներ, որոնք դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա։ Դրանք հագեցած են մանրէազերծող նյութերով և օգտակար վիտամիններով։
Վոլկովան օգտակար է համարել նաև փշահաղարջը՝ լավ մարսողության համար, ինչպես նաև ձմերուկն ու սեխը՝ հարուստ կալիումով ու մագնեզիումով։ Նրա խոսքով՝ այս հատապտուղները կարող են դառնալ ամառային առողջ սննդակարգի անբաժանելի մասը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում