ԵԱՏՄ-ի և Իրանի միջև տարանցման հարցերով առաջին նիստն է կայացել․ ինչ է քննարկվել
Հասարակություն
Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև տրանսպորտի և տարանցման հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը՝ ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վ. Մ. Սերպիկովի նախագահությամբ, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նիստի օրակարգում ԵԱՏՄ-Իրան առևտրային համաձայնագրի իրականացման շրջանակում առևտրային և լոգիստիկ խոչընդոտների վերացման և նվազեցման հարցերն են:
Եվրասիական «Ագրոէքսպրես» նախագծի տնօրինության ղեկավար Ա. Գ. Կիրիլովան հանդես է եկել Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ով կոնտեյներային գնացքների համար հետադարձ բեռնվածքի ձևավորման կոնկրետ առաջարկներով։ Կողմերը մշակել են այդ նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն