Պենտագոնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Վենեսուելայում ռեժիմի փոփոխության դեպքում գործել ամբողջ հզորությամբ
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխել իշխանությունը Վենեսուելայում, եթե նման որոշում կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դա նախագահի մակարդակով որոշում է», — ընդգծել է նա։
Հեգսեթը նշել է, որ նման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել բոլոր զինված ուժերի ռեսուրսները՝ իր քաղաքական նպատակները իրագործելու համար։ Նրա խոսքով՝ այս պահին խոսքը պաշտոնական որոշման մասին է, իսկ քայլերը կախված են նախագահից։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հարվածել է Վենեսուելայից թմրանյութ տեղափոխող նավի, ինչը վկայում է լատինամերիկյան տարածաշրջանում լարվածության աճի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)