Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Հասարակություն
Արմավիրի մարզպետ կնշանակվի Վահրամ Խաչատրյանը։ Նրա նշանակման հարցը ներառված է Կառավարության վաղվա օրակարգում։
Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետն է։
Նշենք, որ ըստ Հետքի` իշխանափոխությունից հետո «թռիչքային» կարիերա է ունեցել նախկին հանրապետական, այժմ ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը: Նա մարզի Նորապատ համայնքի ղեկավարն էր: Այդ պաշտոնում ընտրվել էր 2016թ.-ին:
2018թ. իշխանափոխության օրերին հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)