Ռուսաստանն արդարացված է համարում Մինսկի խմբի լուծարումը․ Զախարովա
Քաղաքական
Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», - նշել է նա։
«Մինսկի ինստիտուտների լուծարման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին», - հիշեցրել է Զախարովան։ «Այս պետությունների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ-ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանը այլևս կարիք չունեն Մինսկի գործընթացի գործիքների»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)