Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կատարել է Սևանա լճի ջրիմուռների ծաղկման ընթացքի արբանյակային վերլուծություն
Հասարակություն
Սևանա լճում վերջին շրջանում նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման գնահատման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է Sentinel-2 արբանյակի պատկերների վերլուծություն։
2025 թ. օգոստոսի 23-ի և 30-ի արբանյակային պատկերների ArcGIS ծրագրային փաթեթով մշակման, համադրման և վերծանման միջոցով NDWI (ջրային տարբերությունների ինդեքս) և FAI (լողացող ջրիմուռների ինդեքս) ինդեքսների ստացմամբ առանձնացվել են ջրիմուռներով ծածկված և առանց ջրիմուռների տարածքները։
Ներկայացված քարտեզները թույլ են տալիս տեսնել լճի մակերևույթի փոփոխությունները և ծաղկման ինտենսիվությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն